MORE VIEWS
blog image

Գազել Ֆինանսը՝ CaseKey Business Case Competition-ի գործընկեր

30 Նոյեմբերի, 2021

«Գազել Ֆինանս» ՈՒՎԿ ՍՊԸ-ն՝ ի դեմս գործադիր տնօրեն Տիգրան Հովհաննիսյանի, ֆ․մ․գթ․, ուրախ էր մասնակցություն ունենալ CaseKey Business Case competition 2021 մրցույթին: Գալա միջոցառումը  կազմակերպվել էր Nation 2.0 ՀԿ-ի կողմից` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՄԱԶԾ Կոլբա լաբի «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակներում: Ծրագրի սկզբում թիմերին SEF International-ի կողմից տրվել էր իրական խնդիր՝ որի լուծումները գտնելու համար թիմերը պետք է կատարեին բիզնես միջավայրի վերլուծություններ: Ծրագրի ողջ ընթացքում թիմերի հետ աշխատել են բիզնես միջավայրի առաջատար մասնագետներ։

8 թիմեր ներկայացրեցին իրենց լուծումները դինամիկ միջավայրում, միջոցառմանը իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ ԿԲ-ի նախագահը, ֆինանսական և այլ բիզնես ոլորտների բազմաթիվ առաջնորդներ:

Անհրաժեշտություն ենք համարում հատուկ առանձնացնել SEF International-ի գործադիր տնօրեն Գարեգին Գևորգյանին, տ․գ․թ, թիմերին տրամադրված մարտահրավերի շրջանակներում նյութեր տրամադրելու համար, և Nation in Action-ի հիմնադիր Արշակ Կարապետյանին՝ այս միջոցառումն իրագործելու համար: Ինչպես նշեց պրն․ Գևորգյանը հուսով ենք, որ նմանատիպ մրցույթները կօգնեն մեզ բացահայտելու ադամանդները՝ երիտասարդ և տաղանդավոր պրոֆեսիոնալների շարքում:

Գազել Ֆինանսը հուսով է, որ այս մրցույթից ոգևորված այլ նմանատիպ միջոցառումների մեծ շարք կհետևի, որոնք կխրախուսեն երիտասարդ մասնագետներին մասնակցել և նոր դռներ բացել դեպի աճող հայկական բիզնեսներ, որոնք խիստ կարիքն ունեն երիտասարդ տաղանդների:

right-arrow (1)