MORE VIEWS
blog image

Հայրենական «Արվեստով Ստեղծված» տեքստիլը՝ դեպի համաշխարհային շուկա

11 Հունիսի, 2021

«Գազել Ֆինանսը» ներդրում է կատարում հայկական բարձրակարգ տեքստիլ արտադրող Սոնատի ընկերությունում, որն արդեն հասցրել է ստեղծել հայտնի ապրանքանիշ և ձեռք բերել հազարավոր հաճախորդներ Հայաստանի ողջ տարածքում: Սոնատին այժմ ընդլայնում է իր արտադրությունը` խանութներ բացելով Ռուսաստանում և ԱՄՆ-ում: Սոնատին նպատակ ունի վերականգնել հայկական պատմական զարդանախշերի նմուշները` օգտագործելով դրանք կտորների և չկրկնվող արտադրության վրա: Սոնատին իր աշխատանքը սկսել է 2020-ի սկզբին և չնայած համաճարակին` իր ուրույն տեղն է վաստակել եվրոպական և ամերիկյան հայտնի բարձրորակ տեքստիլ արտադրողների շարքում: Սոնատիի յուրաքանչյուր արտադրատեսակ «Ստեղծված է Արվեստով», չափազանց փափուկ, թեթև և շնչող, զարդարված յուրօրինակ դիզայնով:

«Սոնատի ապրանքանիշն ունի եզակի գաղափարախոսություն և մոտեցում որակին, որին աջակցում են բազմաթիվ աշխարհահռչակ նկարիչներ և դիզայներներ: Սա բարձրացնում է ընկերության տեսանելիությունը համաշխարհային շուկայում` որպես հայկական նոր և հավակնոտ ապրանքանիշ: «Գազել Ֆինանսի» հետ մեր համագործակցությունը վերջինիս նվիրվածության հիանալի օրինակն է` աջակցելու ընկերությանը մուտք գործել ավելի մեծ շուկա»:,- նշել է Սոնատիի հիմնադիր՝ Սոնա Հովհաննիսյանը։

«Գազել Ֆինանսի նպատակն է բացահայտել և աջակցել երիտասարդ ընկերություններին, որոնք հիմնադրվել և ղեկավարվում են հավակնոտ բիզնեսի առաջնորդների կողմից: Որպես մեր առաքելության մաս՝ մենք ցանկանում ենք նաև Հայաստանի կանանց ներգրավել մեծ բիզնեսի մեջ, ինչպես ցույց է տալիս հաջողակ երկրների օրինակը, որտեղ բիզնեսի ստեղծումը հավասարապես է բաշխված տղամարդկանց և կանանց միջև», — ասել է «Գազել Ֆինանս»-ի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն, ֆ․մ․գ․թ․ Տիգրան Հովհաննիսյանը։

right-arrow (1)