Տիգրան Հովհաննիսյան
Տիգրան Հովհաննիսյանը միացել է Գազել Ֆինանսին 2020 թվականի մայիսին, որպես հայաստանյան գրասենյակի Ներդրումների Գծով Տնօրեն։ Նա ունի 25 տարվա փորձ բանկային և ֆինանսական ոլորտում: Տիգրանն ավարտել է Ուորթոն բիզնես դպրոցը՝ ստանալով մագիստրոսի կոչում և ունի Տեսական ֆիզիկայի ասպիրանտի կոչում։ Նա տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներին, սիրում է զբաղվել մարտարվեստով, լողով և պատմության ուսումնասիրությամբ:
Տիգրանը Հայաստանում առաջին ներդրումային բանկային խմբի` «Կասկադ Կապիտալ Հոլդինգս»-ի հիմնադիր անդամներից էր և Կասկադ Կրեդիտ ՈւՎԿ-ի հիմնադիր ղեկավարը: Իր երկարատև կարիերայի ընթացքում Տիգրանը ձեռք է բերել բաժնետիրական կապիտալի և պարտքի կառուցվածքի խորը փորձառություն՝ աշխատելով Հայաստանի և Ռուսաստանի մի շարք առևտրային և ներդրումային բանկերի հետ, ներառյալ՝ HSBC, Տրոյկա Դիալոգ, Մոսկվայի բանկ և ՎՏԲ բանկ: 2017 թվականին Տիգրանը վերադարձել է Երևան՝ որպես HSBC բանկի հատուկ ակտիվների բաժնի հիմնադիր ղեկավար (զեկուցելով գլխավոր գործադիր տնօրենին)։ 2019 թվականին HSBC-ում նրա թիմը ճանաչվել է լավագույնը՝ գեներացնելով բանկի նորմալացված զուտ եկամտի 20%-ը 2019 թվականի համար։
Տիգրանը սկսել է իր բանկային կարիերան 1995 թվականին՝ լինելով առաջին աշխատողների շարքում, ովքեր միացան HSBC Բանկ Հայաստանին: HSBC Խմբի հետ նրա աշխատանքային գործունությունը ներառում է BBME Dubai-ի բաժնի և HSBC Republic in New York-ի հետ փորձը:
Որպես վերլուծաբան՝ Տիգրանը գեներացրել է Ռուսաստանի 5 ամենամեծ մանրածախ խմբերի 1,5 մլրդ ԱՄՆ դոլար հասույթը, «Կոպեյկա» մանրածախ շղթայի վաճառքները բարձրացնելով 20%-ով:
Տիգրանը նաև ղեկավարել է Մոսկվայի Բանկի Արդյունաբերական Վերլուծության բաժինը։
Նրա ղեկավարմամբ, բաժինը Ռուսաստանի ՓՄՁ-ներին տրամադրել է 6 մլրդ ԱՄՆ դոլարի չափով երկարաժամկետ կառուցվածքային վարկեր, վերլուծելով 700-ից ավել գործեր և տալով 100-ից ավել վարկեր: Նրա աշխատանքային մոտեցումը թույլ է տվել վաղ շրջանում հայտնաբերել ոլորտի աճող ռիսկերը և կանխել հնարավոր վտանգները՝ 2014 թ.-ի ճգնաժամից անմիջապես առաջ, հանգեցնելով 1,3 մլրդ ԱՄՆ դոլարի պարտատոմսերի վերականգնմանը: Նա մասնակցել նաև է ՎՏԲ երկարաժամկետ ներդրումային ֆոնդի վերակառուցմանը և վերակազմավորմանը, գրանցելով 600 մլն ԱՄՆ դոլարի շահույթ կապիտալում:
Տիգրանը նաև դասախոսում է ՀԱՀ-ում, ՄՊՀ-ում և ՀԱԱՀ- ում: