Պատրաստ ե՞ք
հասնել ավելիին,
Մենք կօգնենք Ձեզ
Մեր առաքելությունն է ստեղծել ավելի լավ ֆինանսական ապագա` աշխատունակ և ներուժ ունեցող ձեռնարկատերերի և այն համայքների համար, որոնք օգտվում են նրանց ծառայություններից։
Շուկայում աշխատել այն ձեռնարկությունների հետ, որոնք տեղական կապիտալի շուկաներում բավարար աջակցություն չունեն, տրամադրել նրանց ճիշտ կառուցվածքային ֆինանսական գործիքներ և գիտելիքներ՝ հնարավորություն տալով ոչ միայն աճել, այլև հասնել իրենց առջև դրված նպատակներին և առաջնային դիրք գրավել շուկայի իրենց սեգմենտում։
2013 թ.-ին Եվրասիա հիմնադրամը նախնական կապիտալ ապահովեց՝ Գազել Ֆինանս ֆոնդի ստեղծման համար, որը ղեկավարվում է Ջեֆրի Լիբերտի կողմից։ Ֆոնդի նպատակն է Եվրասիայի տարածաշրջանում փոքր և միջին արագ աճող ձեռնարկություններին (ՓՄՁ)՝ «գազելներ»-ին, տրամադրել աճի կապիտալ և մեծածախ ֆինանսավորում։
“Գազել” տերմինը սահմանվում է որպես արագ զարգացող բիզնես, որի եկամուտն աճում է կամ կաճի տարեկան 20 %-ով առնվազն 4 տարի ժամկետով։
2017-ին Գազել Ֆինանս ֆոնդը փակեց իր առաջին հիմնադրամը ՝ «Gazelle Fund LP», որը հանդիսանում է անդրազգային ներդրումային հիմնադրամ, ինչն այսօրվա դրությամբ ունի 31 միլիոն ընդհանուր կապիտալի պարտավորություններ, իսկ Հայաստանում և Վրաստանում տեղակայված շուրջ 13 ընկերությունների պորտֆել՝ մոտ 800,000$ միջին ներդրման գումարով:
Գազել Ֆինանսի գլխավոր մասնաճյուղը գտնվում է Վրաստանում։
Մեր մասին
Գազել Ֆինանսը միջազգային ներդրումային ֆոնդ է (ՀՀ-ում ներկայացված որպես Գազել Ֆինանս ՈւՎԿ ՍՊԸ), որն իր գործունեությունը ծավալել է 2018 թվականի հուլիսի 20-ից՝ լիցենզավորվելով ՀՀ Կենտրոնական բանկի կողմից (ՀՀ ԿԲ լիցենզիա N 47)։ Վերջինիս ներդրումային ֆոնդը ֆինանսավորվում է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հեղինակավոր միջազգային ինստիտուցիոնալ ներդրողների՝ DFC-ի, FMO-ի, DGGF-ի, ինչպես նաև Partnership Fund-ի կողմից:
Գործունեության տեսակը
Գազել Ֆինանս ՈՒՎԿ ՍՊԸ-ն վարկեր է տրամադրում միայն իրավաբանական անձանց։ Մենք մուտք ենք գործել հայկական շուկա նոր ձևաչափով և ասելիքով։ Գազել Ֆինանս ՈՒՎԿ ՍՊԸ-ն տրամադրում է 100,000-ից 1մլն ԱՄԴ վարկեր արագ զարգացող փոքր և միջին բիզնեսներին՝ գրավադրման մեղմ պայմաններով։
Մենք առաջինն ենք շուկայում, որ առաջարկում ենք եկամտի մասնակցությամբ վարկ։Դա նշանակում է, որ մենք ոչ թե պարզապես վարկատու կազմակերպություն ենք, այլ գործընկեր, որը վարկառուի հետ կարող է կիսել ռիսկերն ու եկամուտները և հավասարապես աշխատել բիզնես պլանի վրա։
Գազել ֆինանսն ունի ևս մեկ առավելություն․ այն իր գործընկերներին տրամադրում է տեխնիկական աջակցություն (ՏԱ)։ Դա հիմնական վարկից զատ ֆինանսավորման միջոց է, որն ուղղված է բիզնեսի զարգացմանն ու կառավարման օպտիմալացմանը։
ՏԱ ծրագրերը ներառում, սակայն չեն սահմանափակվում հետևյալ օրինակներով՝
- Ընկերության ռեսուրսների կառավարմանն ուղղված ծրագրերի իրականացում
- Հաշվապահական, CRM և այլ ծրագրերի ներդրում
- Մարքեթինգային պլանի մշակում
- Վեբ կայքի և հավելվածի ստեղծում
Հաճախորդները
Մեր հաճախորդներն են՝
- Առևտրային ծառայություններ իրականացնող «Ռենատուս» ՍՊԸ-ն
- Բժշկական պարագաներ արտադրող Iplast ՍՊԸ-ն
- Հայաստանում ավտոտրանսպորտային միջոցների պահեստամասերի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող «ՋԻԷՆՋԻՔԵՅ Գրուպ»-ը
- Կրակայրիչների արտադրությամբ զբաղվող «Սահլևս» ՍՊԸ-ն
Հայտի դիտարկման ժամանակահատված
Հայտի դիտարիկումը կարող է տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս՝ կախված գործարքի բարդությունից, ֆինանսավորման տեսանկյունից էական նշանակություն ունեցող գործընթացների ժամկետայնությունից և այլ օբյեկտիվ հանգամանքներից։
Պահանջվող հիմնական փաստաթղթերը և տեղեկատվությունը
- Ընկերության պետական գրանցման վկայականը և Կանոնադրությունը,
- Ընկերության սեփականատերերի, տնօրինության անդամների և երաշխավորների անձնագրերի / նույնականացման քարտերի պատճենները,
- Ընկերության ֆինանսական վիճակի, ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին հաշվետվությունները,
- Ընկերության տարեկան հասույթի աճի կանխատեսումը ֆինանսավորման ամբողջ ժամանակահատվածի կտրվածքով,
- Ընկերության բանկային հաշիվների շարժերի քաղվածքները,
- Ընկերության ՊԵԿ ներկայացված հարկային հաշվետվությունները,
- Գնորդների և/կամ մատակարարների հետ կնքված պայմանագրերը,
- Ըստ անհրաժեշտության՝ գործարքին վերաբերող այլ փաստաթղթեր/տեղեկատվություն,
- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով Գազել Ֆինանս ՈՒՎԿ ՍՊԸ-ն կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում)։
Տույժեր
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում գանձվում է տույժ վարկի մայր գումարի մնացորդի 2%-ի չափով և չվաստակած եկամտի մեջ մասնակցության վճարների մինչև 100% չափով։
Օգնել հաջողակներին
Մեր նպատակն է ֆինանսական շուկայում առկա բացերն ու խոչընդոտներն ուսումնասիրելը և կապիտալի ֆինանսավորման աճի համար համապատասխան լուծումներ տալը՝ օգնելու պոտենցիալ ունեցող ձեռնարկատերերին, ովքեր բախվել են ֆինանսական խնդիրների։
Նպաստել ձեռնարկությունների աճին
Մեր ֆինանսավորման և գործնական աջակցության շնորհիվ ձեռնարկատերերը հնարավորություն են ունենում օգտագործել իրենց ամբողջ ներուժը և մի քանի քայլ առաջ անցնելով՝ շուկայում գրավել առաջատար դիրքեր։
Կիսել հետաքրքրությունները
Մենք ստեղծում ենք երկարաժամկետ համագործակցություն մեր և մեր գործընկերների միջև՝ համապատասխանեցնելով մեր ներդրումային հետաքրքրությունները նրանց ակնկալիքների հետ և կենտրոնանալով վերջիններիս բիզնեսը փոխշահավետ պայմաններով զարգացնելու վրա։
Համայնքի ընդլայնում
Մենք կարևորում ենք նոր աշխատատեղերի, ժամանակակից և պահանջված կարիերայի ուղղությունների դերը ձեռնարկությունների և համայնքների զարգացման հարցում։
Մենք պարզապես չենք ֆինանսավորում, այլ փոխանցում ենք գիտելքիներ և օգնում մեր գործընկերներին ստեղծել բարձր չափանիշներին համապատասխանող աշխատատեղեր և դուրս գալ մատակարարման նոր փուլ։
Ապահովել եկամտի վերադարձ մեր ներդրողների համար
Մեզ համար էական է ապահովել եկամտի վերադարձ մեր ներդրողների համար։ Մենք հավատում ենք, որ խոստումնալից ձեռնարկություններում նպատակային և խելացի ներդրումների շնորհիվ վերջիններիս վերադարձն անխուսափելի է։
Ավելին, մեզ համար նշանակալից կարևորութնուն ունի մեր ազդեցությունը գործընկեր համայնքների աշխատակիցների համար` տնտեսական և սոցիալական շարունակական բարելավմանն ուղղված ռեսուրսների առկայությունն ապահովելու հարցում:
Ներդրումների հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել կամ այցելել մեր գրասենյակ՝
Հասցե՝ Երևան, Տերյան փող., 105/1 շենք, 5-րդ հարկ, գրասենյակ 505 («Ցիտադել» բիզնես-կենտրոն)
Հեռ․՝ +374-12-883880
Էլ․ հասցե՝ armenia@gazellefinance.com