Հաճախորդների իրավունքները
Հարգելի հաճախորդներ,
Դուք կարող եք Գազել Ֆինանս ՈՒՎԿ ՍՊԸ-ին վերաբերող Ձեր առաջարկներն ու բողոքներն ուղարկել մեր armenia@gazellefinance.com էլ․ փոստի հասցեին, կամ զանգահարել +374-12-883880 հեռախոսահամարով։
Տեղեկացնում ենք, որ Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ ֆինանսական համակարգի հաշտարարի օգնությամբ։
Համաձայն “Վարկային կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքի 14 հոդվածի յուրաքանչյուր անձ կարող է դիմել Գազել Ֆինանս ՈՒՎԿ գլխավոր գրասենյակ՝ ստանալու՝
- Կազմակերպության առնվազն վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների և դրանց վերաբերյալ պատճենները
- Կազմակերպության պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները
Տեղեկությունները ստանալու համար դիմումը հնարավոր է ներկայացնել 3 տարբերակով՝
- Առձեռն՝ կազմակերպության գլխավոր գրասենյակ
- Էլ․ փոստով՝ armenia@gazellefinance.com
- Փոստով՝ Գազել Ֆինանս ՈՒՎԿ ՍՊԸ, (Երևան, Տերյան փող., 105/1 շենք, 5-րդ հարկ, գրասենյակ 505 («Ցիտադել» բիզնես-կենտրոն)
Այս տեղեկությունները տրամադրվում են հաճախորդի գրավոր դիմումը ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Գազել Ֆինանս ՈՒՎԿ ՍՊԸ-ի գործունեությունը կարգավորվում է հետևյալ հիմնական օրենքներով, նորմատիվ իրավական այլ ակտերով՝
«ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին« ՀՀ օրենք
«Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենք
«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենք
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենք
ՀՀ օրենքը արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին