Գազել՝

բնության մեջ՝ այծյամ, տնտեսության մեջ՝ արագ աճող, զարգացող բիզնես

Գազելներն անհատ ընկերությունների ընդամենը 5-10 տոկոսն են կազմում, սակայն տարեկան նոր աշխատատեղերի 50-80 տոկոսն ապահովում են հենց իրենք։

ԳԱԶԵԼ ՖԻՆԱՆՍԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

«Լարար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թ.: Լարարը միջազգային բեռնափոխադրման ծառայություններ մատուցող  լոգիստիկ ընկերություն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի, ԱՊՀ, Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և եվրոպական երկրների հետ: Իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ՝ կարճ ժամանակահատվածում նրանց հաջողվեց ձեռք բերել հավատարիմ գործընկերներ և հաճախորդներ:

Ընկերության անվանումը : «Լարար» ՍՊԸ

Արդյունաբերություն : Լոգիստիկ և բեռնափոխադրման ծառայություն

Հասցե : Շենգավիթ, Երևան, Հայաստան

Ընկերության կայք : https://larartrans.com/

Սոնատին բարձրակարգ տեքստիլ արտադրող հայկական կազմակերպություն է, որի յուրաքանչյուր արտադրատեսակ «Ստեղծված է Արվեստով», չափազանց փափուկ, թեթև և շնչող, ծածկված յուրօրինակ դիզայնով:

Ընկերության անվանումը : «Սոնատի» ՍՊԸ

Արդյունաբերություն : Տեքստիլի արտադրություն

Հասցե : «Տաշիր» Առևտրի Կենտրոն, Հյուսիսային պողոտա 6/2, Երևան, Հայաստան

Ընկերության կայք : http://sonati.am/

Inpresso-ն  պարկուճավոր սուրճ արտադրող ընկերություն է, այն իր սպառողին է ներկայացնում 5 տեսակի սուրճ՝ Classico, Intenso, Macchiato, Livanto և Strong: Ալյումինե պարկուճներով սուրճերը համատեղելի են սուրճ պատրաստող  բոլոր մեքենաների համար։ Հայկական արտադրության այս պարկուճները թե՛ էսթետիկ առումով, թե՛ որակական հատկանիշներով համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին:

Ընկերության անվանումը : «Դակ Գրուպ» ՍՊԸ

Արդյունաբերություն : Պարկուճավոր սուրճի արտադրություն

Հասցե : ՀՀ, ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Շերամի փողոց

Ընկերության կայք : http://inpressocoffee.com/hy/

Global Parts-ը բեռնատարերի և շին. տեխնիկայի պահեստամասերի խանութ-սրահ է, որը ներկայացնում է եվրոպական հայտնի բրենդերի որակյալ և հուսալի պահեստամասերի լայն ընտրանի՝ ներառյալ շարժիչներ, փոխանցատուփեր, ինչպես նաև շարժիչի, փոխանցատուփի, ընթացամասի և այլ պահեստամասեր:

Global Parts-ը համագործակցում է միայն որակյալ և հուսալի մասեր արտադրող ընկերությունների հետ՝ CEI, Diesel Technic, ZF Sachs, ITR, Marshall, Valme, BYG, CAT, Liebherr, New Holland, JCB, Hyundai, Fiat Hitachi, Daf, Man, Iveco, Volvo, Scania, Mercedes Benz, Bosch, Hino, Deutz, Perkins, Cummins, Corteco և այլն:

Ընկերության անվանումը : «Գլոբալ Փարթս» ՍՊԸ

Արդյունաբերություն : Բեռնատարների, շինարարական և հատուկ տեխնիկայի պահեստամասեր

Հասցե : ՀՀ, ք․ Երևան, Հ. Հովսեփյան 31

Ընկերության կայք : https://globalparts.am/

Անտառային Գեղեցկուհի ռեստորանը գտնվում է Վաղարշապատում՝ քաղաքի գողտրիկ անկյուններից մեկում։ Անտառային Գեղեցկուհին առաջարկում է հարսանիքների, ծննդյան երեկույթների և այլ արարողությունների համար մեծ դահլիճ, մինչև 12 հյուրերի համար նախատեսված առանձնասենյակներ, միջոցառումների համար նախատեսված լողավազան և 5 հյուրանոցային համարներ:

Ընկերության անվանումը : «Անտառային Գեղեցկուհի» ՍՊԸ

Արդյունաբերություն : Ռեստորանային և հյուրանոցային ծառայություններ

Հասցե : ՀՀ, Արմավիրի մարզ, ք․ Վաղարշապատ, Անտառ-Պուրակ

Ընկերության կայք : https://www.facebook.com/Antarayin-Gexeckuhi-1580399438863606

«Սմարթ Էներջի Թեքնոլոջիս» ՍՊԸ-ի գրասենյակը գտնվում է Գյումրիում, հիմնադրվել է 2016 թ.-ին՝ երկու եղբայրների Սահակ և Արա Սահրադյանների կողմից: Սմարթ Էներջի Թեքնոլոջիսը մասնագիտացված է փոքր մասշտաբի՝ 250 ԿՎտ-ից մինչև 2 ՄՎտ արևային էլեկտրակայաններ տեղադրելու և ֆինանսավորելու մեջ՝ թիրախավորելով Հայաստանի ողջ տարածքում գործող բիզնեսներին, անհատներին ինչպես նաև համայնքներին։ Մինչ օրս ընկերության կողմից արևային էներգիայի արտադրության կուտակային հզորությանը կազմում է 10 ՄՎտ:

Ընկերության անվանումը : «Սմարթ Էներջի Թեքնոլոջիս» ՍՊԸ

Արդյունաբերություն : Արևային էլեկտրակայանների տեղադրում

Հասցե : ՀՀ, Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Մազմանյան փողոց 348

Ընկերության կայք : https://www.facebook.com/SmartEnergyTechnologies

2012 թվականից ի վեր GMG Group ընկերության բարձր որակավորում ունեցող մասնագետները իրականացնում են մուտքի և միջսենյակային դռների ինչպես նաև աչքի ընկնող կահույքի արտադրություն: Ուսումնասիրելով համաշխարհային փորձը, կիրառելով որակյալ նյութեր, նորագույն տեխնոլոգիաներ, կառավարման ճիշտ մշակույթ` ընկերությունն իր սպառողին մշտապես առաջարկում է բարձրորակ և նորաոճ արտադրանք:

Ընկերության անվանումը : «ՋԻ-ԷՄ-ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ

Արդյունաբերություն : Դռների և կահույքի արտադրություն

Հասցե : ՀՀ, ք․ Երևան, Նար-դոս 36/7

Ընկերության կայք : https://www.gmgdoors.am/

«ՋԻԷՆՋԻՔԵՅ Գրուպ»-ը, որը զբաղվում է Հայաստանում ավտոտրանսպորտային միջոցների պահեստամասերի ներմուծմամբ և վաճառքով, ինչպես նաև տրամադրում է մեքենաների սպասարկման ու վերանորոգման ծառայություններ ինչպես մասնավոր ավտոմեքենաների սեփականատերերին, այնպես էլ հասարակական կազմակերպություններին, հիմնադրվել է 2016 թ.-ին: Այս բիզնեսը ներկայանում է «Garaj» անվանմամբ (garaj.am): Ընկերությունն ունի 3 գործող խանութ-սրահ Երևանում:

“Գազել Ֆինանս”-ի ֆինանսավորմամբ «ՋԻԷՆՋԻՔԵՅ Գրուպ»-ը էականորեն մեծացրել իր շրջանառու կապիտալը՝ զգալիորեն ընդլայնելով առաջարկվող ավտոպահեստամասերի տեսականին։

Ընկերության անվանումը : «ՋԻԷՆՋԻՔԵՅ» Գրուպ

Արդյունաբերություն : Առևտուր / ծառայություններ

Հասցե : ք․ Երևան, Արշակունյաց պողոտա 12, Արշակունյաց պողոտա 2, Չարենց 1 փողոց

Ընկերության կայք : http://garaj.am/

«Այ-Պլաստ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013 թ.-ին սիրիահայ գործարար Հարութ Գասպարի կողմից: Ընկերությունը զբաղվում է առաջին օգնության և բժշկական նշանակության այլ պարագաների արտադրությամբ ու իրացմամբ։ «Այ-Պլաստ» ՍՊԸ-ի  կողմից արտադրվող ապրանքատեսականին ներկայացված է Հայաստանի գրեթե բոլոր խոշոր դեղատնային ցանցերում և արտահանվում է Ուկրաինա։

«Այ-Պլաստ»-ը ներկայումս իր արտադրանքը վաճառում է Հայաստանի խոշոր դեղատան ցանցերին, ներառյալ Alfapharm, «36 6» դեղատներ, Natali Pharm, Vaga Pharm, Gedeon Richter, Asteria և ոչ միայն։

“Գազել Ֆինանս”-ի ֆինանսավորմամբ «Այ-Պլաստ» ՍՊԸ-ն կառուցում է բժշկական նշանակության պարագաների արտադրության ժամանակակից գործարան։

Ընկերության անվանումը : «Այ-Պլաստ» ՍՊԸ

Արդյունաբերություն : Բժշկական և վիրահատական պարագաներ

Հասցե : ք․ Երևան, Հ․Հակոբյան 3

Ընկերության կայք : http://www.facebook.com/IplastArmenia/

«Ռենատուս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին: Ընկերությունը գործունեություն է ծավալում 4 հիմնական ուղղությամբ՝ դեղագործություն, դեղերի և դեղամիջոցների մեծածախ / մանրածախ առևտուր, տպագրական ծառայություններ և բուսական թեյերի/բնական յուղերի արտադրություն: Տասնյակ տպագրական մոդելների և ժամանակակից տպագրական տեխնիկայի շնորհիվ «Ռենատուս»-ը կարող է ստանալ տարբեր չափերի և ձևերի տուփեր: Տրամադրվում են նաև օֆսեթ տպագրության այլ տեսակներ:

“Գազել Ֆինանս”-ի ֆինանսավորմամբ «Ռենատուս» ՍՊԸ-ն զգալիորեն մեծացրել է իր շրջանառու կապիտալը։

Ընկերության անվանումը : «Ռենատուս» ՍՊԸ

Արդյունաբերություն : Մանրածախ առևտուր/ առևտրային ծառայություններ

Հասցե : ք․ Երևան, 3/1 Մանանդյան փող. Շենգավիթ

Ընկերության կայք : https://www.facebook.com/RenatusArmenia/?ref=br_rs

«Սահլևս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թվականին
Ընկերությունը զբաղվում է գրպանի և բազմաֆունկցիոնալ կրակայրիչների արտադրությամբ: «Սահլևս» ՍՊԸ-ն ներգրավված է նաև «Քեըր գրուպ» ՍՊԸ-ի արտադրած ապրանքների ներքին տարածման մեջ:

“Գազել Ֆինանս”-ի ֆինանսավորմամբ «Սահլևս» ՍՊԸ-ն հավելյալ ներդրումներ է կատարել օգտագործվող հումքի պաշարները մեծացնելու մեջ։

Ընկերության անվանումը : «Սահլևս» ՍՊԸ

Արդյունաբերություն : Գրպանի և բազմաֆունկցիոնալ կրակայրիչների արտադրություն

Հասցե : ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Առինջ, Ձագավանքի 24

Ընկերության կայք : https://sahlevs.com/

«Ապագա տուր» («Ապագա Ռեզորթ») ակտիվ ժամանցի գոտին հիմնադրվել է 2005 թվականին Տավուշի մարզի Ենոքավան համայնքում: Հյուրերը այստեղ կարող են ոչ միայն գիշերել աննկարագրելի տեսարան ունեցող քոթեջներում՝ տեղակայված Տավուշի լեռներում, այլ նաև վայելել ռեստորանում մատուցվող հայկական և եվրոպական ավանդական խոհանոցների ուտեստներ:«Ապագա Ռեզորթ»-ն իր հյուրերին առաջարկում է նաև բազմաթիվ ակտիվ և հետաքրքիր ժամանցային ծրագրեր, որոնց թվում են ձիով արշավները, թիմ բիլդինգները և մաստեր կլաստերը:

Ընկերության անվանումը : «Ապագա տուր» ՍՊԸ

Արդյունաբերություն : Հյուրանոցային և ակտիվ հանգստի ծառայություններ

Հասցե : ՀՀ, Տավուշի մարզ, Ենոքավան

Ընկերության կայք : https://www.facebook.com/ApagaResort/

ԳԱ-ՆԱ Գրիգ ՍՊԸ-ն առաջարկում է 20-400 մմ տրամագծի պոլիէթիլենային խողովակների կցամասերի լայն տեսականի՝ չկազմատվող միացություններ պէ-մետաղ և սեգմենտային կցամասեր (հայրենական արտադրություն), էլեկտրոֆյուժն կցամասեր (+GF+ Շվեյցարիա,FRIALEN  Գերմանիա,SAB Իտալիա), կոմպռեսիոն կցամասեր (SENKRON Plastic,ITAL Ռ.Դ), ճակատային զոդվող կցամասեր NTG Plastic: Ընկերությունը կատարում է  նաև խողովակաշարերի անցկացման, տեղադրման և շինմոնտաժային աշխատանքներ:

Ընկերության անվանումը : «ԳԱ-ՆԱ Գրիգ» ՍՊԸ

Արդյունաբերություն : Առևտուր / ծառայություններ

Հասցե : ք․ Երևան, Սոսեի փող., 13 շենք

Ընկերության կայք : http://ganagrig2012.simplesite.com/