MORE VIEWS
blog image

Գազել Ֆինանսը հյուրընկալեց ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տնտեսական հարցերով պատասխանատու Էրիկ Մարկովսին

23 Դեկտեմբերի, 2022

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տնտեսական հարցերով պատասխանատու Էրիկ Մարկովսին ներկա գտնվեցին ՋիԷմՋի Գրուպ ՍՊԸ-ին մրցանակի հանձնման և Գազել Ֆինանս ՈՒՎԿ-ի պորտֆոլիո-ընկերությունների՝ ՆՈՈՒԹ.ԱՄ և ՋիԷմՋի Գրուպ ընկերությունների միջև կնքվող հուշագրի ստորագրման արարողությանը։

ՋիԷմՋի Գրուպը հիմնադրվել է 2013 թվականին։ Ներկայումս այն Հայաստանյան շուկայում դռների և կահույքի արտադրության առաջատար ընկերություններից է։ Գազել Ֆինանսը համագործակցում է ՋիԷմՋի Գրուպ ՍՊԸ-ի հետ 2019 թվականից և ֆինանսավորել է վերջինիս նոր արտադրամասի վերանորոգումը և ընկերության արտադրական սարքավորումների վերազինումը։

ՋիԷմՋի Գրուպը ստացել է տեխնիկական աջակցություն Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության (FMO) և Նիդեռլանդների Թագավորության ֆինանսների նախարարությանը առընթեր Հոլանդական Good Growth Fund-ից՝ զարգացնելու ընկերության կառավարման, վերահսկողության, մարքեթինգի և վաճառքի համակարգերը:

Պարգևատրման արարողություն

Երևանում կայացավ ամենամյա «Տարվա հանրային ծառայող» և «Տարվա ապրանքանիշ» մրցանակաբաշխությունը՝ կազմակերպված Համազգային Վստահության Խորհրդի կողմից։ Միջոցառմանը մասնակցում էին և մրցանակներ ստացան հայաստանյան լավագույն կազմակերպությունները։ Մրցանակ շնորհվեց նաև ՋիԷմՋի Գրուպ ՍՊԸ-ին, ով սոցիալական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքներով հաղթող ճանաչվեց «Միջազգային չափանիշներին համապատասխան տարվա վստահելի արտադրող» անվանակարգում։

«Շատ ուրախ եմ այս միջոցառմանը ներկա գտնվելու համար։ Շնորհավորանքներս ՋիԷմՋի Գրուպ ՍՊԸ-ին՝ մրցանակին արժանանալու համար»,- նշեց Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը։ «Մենք անչափ գնահատում ենք Գազել Ֆինանս ՈՒՎԿ-ի գործունեությունը Հայաստանում և նրանց աջակցությունը հայաստանյան կազմակերպությունների զարգացման գործում»։

Հարկ է նշել, որ ՋիԷմՋի Գրուպը դռների արտադրության հայկական շուկայում գործող ամենահին և լավագույն արտադրողներից է։ Իր գործունեության ավելի քան 20 տարիների ընթացքում ՋիԷմՋի Գրուպը իր հաճախորդներին է ներկայացնում հայկական արտադրության բարձրագույն որակի դռներ և կահույք։

FMO-ի և DGGF-ի տրամադրած տեխնիկական աջակցության շնորհիվ,  ՋիԷմՋի-ում իրականացվեց համատեղ վաճառքի և մարկեթինգային ծրագրի վերաբերյալ հուշագրի ստորագրումը հայաստանյան առաջատար օնլայն վաճառքներով զբաղվող ընկերության՝ Նոութ․ամ-ի հետ, որը նույնպես հանդիսանում է Գազել Ֆինանսի պորտֆոլիո-ընկերություն։

«Գազել Ֆինանսի պորտֆոլիո-ընկերությունների թիվը ներկայումս կազմում  է ավելի քան 15 հայաստանյան ընկերություն»,- ասաց Գազել Ֆինանս հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տիգրան Հովհաննիսյանը, — «Մենք օգտագործում ենք մեր ցանցը ի նպաստ մեր հաճախորդների և մշակում համատեղ վաճառքների և մարքեթինգային արշավների ձևավորման հնարավորություններ»: