Հաճախորդի իրավունքներ-Գազել Ֆինանս ՈՒՎԿ

Հաճախորդների իրավունքները

 

Հարգելի հաճախորդներ,

Դուք կարող եք Գազել Ֆինանս ՈՒՎԿ ՍՊԸ-ին վերաբերող  Ձեր առաջարկներն ու բողոքներն ուղարկել մեր armenia@gazellefinance.com էլ․ փոստի հասցեին, կամ զանգահարել +374-12-883880 հեռախոսահամարով։

Տեղեկացնում ենք, որ Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ ֆինանսական համակարգի հաշտարարի օգնությամբ։

Համաձայն “Վարկային կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքի 14 հոդվածի  յուրաքանչյուր անձ կարող է դիմել Գազել Ֆինանս ՈՒՎԿ գլխավոր գրասենյակ՝ ստանալու՝

  1. Կազմակերպության առնվազն վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների և դրանց վերաբերյալ պատճենները
  2. Կազմակերպության պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները 

Տեղեկությունները ստանալու համար դիմումը հնարավոր է ներկայացնել 3 տարբերակով՝

  • Առձեռն՝ կազմակերպության գլխավոր գրասենյակ
  • Էլ․ փոստով՝ armenia@gazellefinance.com
  • Փոստով՝ Գազել Ֆինանս ՈՒՎԿ ՍՊԸ,  (Երևան, Տերյան փող., 105/1 շենք, 5-րդ հարկ, գրասենյակ 505 («Ցիտադել» բիզնես-կենտրոն)

Այս տեղեկությունները տրամադրվում են հաճախորդի գրավոր դիմումը ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Գազել Ֆինանս ՈՒՎԿ ՍՊԸ-ի գործունեությունը կարգավորվում է հետևյալ հիմնական օրենքներով, նորմատիվ իրավական այլ ակտերով՝

ՀՀ քաղաքացիական օրենսգիրք

«ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին« ՀՀ օրենք

«Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենք

«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենք

«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենք

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենք

ՀՀ օրենքը արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին

ՀՀ կենտրոնական բանկի կողմից 01.07.2008թ. 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման,գրանցման,համաձայնության և փույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13ը հաստատելու մասին

ՀՀ կենտրոնական բանկի կողմից 05.11.2002թ. 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14 

ՀՀ կենտրոնական բանկի կողմից 03.03.2005թ. 93-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15

ՀՀ կենտրոնական բանկի կողմից 02.06.2009թ. 166-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03

ՀՀ կենտրոնական բանկի կողմից 29.03.2005թ. 142-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը վարկային տեղեկատվական համակարգի` վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգը հաստատելու մասին»կարգ