Գազել՝
բնության մեջ՝ այծյամ, տնտեսության մեջ՝ արագ աճող, զարգացող բիզնես
Գազելներն անհատ ընկերությունների ընդամենը 5-10 տոկոսն են կազմում, սակայն տարեկան նոր աշխատատեղերի 50-80 տոկոսն ապահովում են հենց իրենք։


«ՋԻԷՆՋԻՔԵՅ Գրուպ»-ը, որը զբաղվում է Հայաստանում ավտոտրանսպորտային միջոցների պահեստամասերի ներմուծմամբ և վաճառքով, ինչպես նաև տրամադրում է մեքենաների սպասարկման ու վերանորոգման ծառայություններ ինչպես մասնավոր ավտոմեքենաների սեփականատերերին, այնպես էլ հասարակական կազմակերպություններին, հիմնադրվել է 2016 թ.-ին: Այս բիզնեսը ներկայանում է «Garaj» անվանմամբ (garaj.am): Ընկերությունն ունի 3 գործող խանութ-սրահ Երևանում:
“Գազել Ֆինանս”-ի ֆինանսավորմամբ «ՋԻԷՆՋԻՔԵՅ Գրուպ»-ը էականորեն մեծացրել իր շրջանառու կապիտալը՝ զգալիորեն ընդլայնելով առաջարկվող ավտոպահեստամասերի տեսականին։
Ընկերության անվանումը : «ՋԻԷՆՋԻՔԵՅ» Գրուպ
Արդյունաբերություն : Առևտուր / ծառայություններ
Հասցե : Երևան, Արշակունյաց պողոտա 12, Արշակունյաց պողոտա 2, Չարենց 1 փողոց
Ընկերության կայք : http://garaj.am/


«Այ-Պլաստ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013 թ.-ին սիրիահայ գործարար Հարութ Գասպարի կողմից: Ընկերությունը զբաղվում է առաջին օգնության և բժշկական նշանակության այլ պարագաների արտադրությամբ ու իրացմամբ։ «Այ-Պլաստ» ՍՊԸ-ի կողմից արտադրվող ապրանքատեսականին ներկայացված է Հայաստանի գրեթե բոլոր խոշոր դեղատնային ցանցերում և արտահանվում է Ուկրաինա։
«Այ-Պլաստ»-ը ներկայումս իր արտադրանքը վաճառում է Հայաստանի խոշոր դեղատան ցանցերին, ներառյալ Alfapharm, «36 6» դեղատներ, Natali Pharm, Vaga Pharm, Gedeon Richter, Asteria և ոչ միայն։
“Գազել Ֆինանս”-ի ֆինանսավորմամբ «Այ-Պլաստ» ՍՊԸ-ն կառուցում է բժշկական նշանակության պարագաների արտադրության ժամանակակից գործարան։
Ընկերության անվանումը : «Այ-Պլաստ» ՍՊԸ
Արդյունաբերություն : Բժշկական և վիրահատական պարագաներ
Հասցե : Երևան, Հ․Հակոբյան 3
Ընկերության կայք : http://www.facebook.com/IplastArmenia/


«Ռենատուս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին: Ընկերությունը գործունեություն է ծավալում 4 հիմնական ուղղությամբ՝ դեղագործություն, դեղերի և դեղամիջոցների մեծածախ / մանրածախ առևտուր, տպագրական ծառայություններ և բուսական թեյերի/բնական յուղերի արտադրություն: Տասնյակ տպագրական մոդելների և ժամանակակից տպագրական տեխնիկայի շնորհիվ «Ռենատուս»-ը կարող է ստանալ տարբեր չափերի և ձևերի տուփեր: Տրամադրվում են նաև օֆսեթ տպագրության այլ տեսակներ:
“Գազել Ֆինանս”-ի ֆինանսավորմամբ «Ռենատուս» ՍՊԸ-ն զգալիորեն մեծացրել է իր շրջանառու կապիտալը։
Ընկերության անվանումը : «Ռենատուս» ՍՊԸ
Արդյունաբերություն : Մանրածախ առևտուր/ առևտրային ծառայություններ
Հասցե : Երևան, 3/1 Մանանդյան փող. Շենգավիթ
Ընկերության կայք : https://www.facebook.com/RenatusArmenia/?ref=br_rs


«Սահլևս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թվականին
Ընկերությունը զբաղվում է գրպանի և բազմաֆունկցիոնալ կրակայրիչների արտադրությամբ: «Սահլևս» ՍՊԸ-ն ներգրավված է նաև «Քեըր գրուպ» ՍՊԸ-ի արտադրած ապրանքների ներքին տարածման մեջ:
“Գազել Ֆինանս”-ի ֆինանսավորմամբ «Սահլևս» ՍՊԸ-ն հավելյալ ներդրումներ է կատարել օգտագործվող հումքի պաշարները մեծացնելու մեջ։
Ընկերության անվանումը : «Սահլևս» ՍՊԸ
Արդյունաբերություն : Գրպանի և բազմաֆունկցիոնալ կրակայրիչների արտադրություն
Հասցե : ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Առինջ, Ձագավանքի 24
Ընկերության կայք : https://sahlevs.com/


Ընկերության անվանումը : «Ապագա տուր» ՍՊԸ
Արդյունաբերություն : Հյուրանոցային և ակտիվ հանգստի ծառայություններ
Հասցե : ՀՀ, Տավուշի մարզ, Ենոքավան
Ընկերության կայք : https://www.facebook.com/ApagaResort/


ԳԱ-ՆԱ Գրիգ ՍՊԸ-ն առաջարկում է 20-400 մմ տրամագծի պոլիէթիլենային խողովակների կցամասերի լայն տեսականի՝ չկազմատվող միացություններ պէ-մետաղ և սեգմենտային կցամասեր (հայրենական արտադրություն), էլեկտրոֆյուժն կցամասեր (+GF+ Շվեյցարիա,FRIALEN Գերմանիա,SAB Իտալիա), կոմպռեսիոն կցամասեր (SENKRON Plastic,ITAL Ռ.Դ), ճակատային զոդվող կցամասեր NTG Plastic: Ընկերությունը կատարում է նաև խողովակաշարերի անցկացման, տեղադրման և շինմոնտաժային աշխատանքներ:
Ընկերության անվանումը : «ԳԱ-ՆԱ Գրիգ» ՍՊԸ
Արդյունաբերություն : Առևտուր / ծառայություններ
Հասցե : ՀՀ, Երևան, Սոսեի փող., 13 շենք
Ընկերության կայք : http://ganagrig2012.simplesite.com/