Գազել Ֆինանս ՈՒՎԿ-ի մատուցած ծառայությունները - Գազել Ֆինանս ՈՒՎԿ

Մեր
ծառայությունները

Գազել Ֆինանս ՈՒՎԿ ՍՊԸ-ն կատարում է բաժնեմասային ներդրումներ և տրամադրում է բիզնես վարկեր միայն իրավաբանական անձանց

Գազել Ֆինանսի կողմից առաջարկվող ֆինանսական գործիքներն իրենց բնույթով ավելի մոտ են բաժնեմասնակցային ֆինանսավորմանը։ Վերջինիս կողմից առաջարկվող ֆինանսական գործիքներն են՝

Եկամտի մասնակցությամբ վարկ

• Մարումների ժամանակացույցը կառուցվում է հաճախորդի դրամական հոսքերի կանխատեսումների հիման վրա, կարող է տրամադրվել մինչև 24 ամիս ժամկետով արտոնյալ ժամանակահատված թե՛ տոկոսի, թե՛ մայր գումարի համար։

• Բանկային ֆինանսավորման հետ համեմատած՝ ավելի մեղմ պահանջներ գրավի մասով:

• Շուկայում ձևավորված միջին բանկային տոկոսին համարժեք ֆիքսված տոկոսադրույք:

• Որոշակի տոկոսի չափով մասնակցություն ընկերության հասույթի մեջ՝ որպես հատուցում ստանձնած հավելյալ ռիսկերի համար:

• Տեխնիկական աջակցության հնարավորություն

Մասնակցություն բաժնեմասում

• Մինորիտար, որպես կանոն, մինչև 35% մասնակցություն Ընկերության բաժնեմասերի մեջ։

• Հետգնումը, որպես կանոն, նախատեսվում է երրորդից հինգերորդ տարում։

Արդյո՞ք Գազել Ֆինանսը համապատասխանում է իմ ընկերությանը

Ինչու՞ Գազել Ֆինանս

Մենք ֆինանսական աջակցություն ենք տրամադրում արագ զարգացող փոքր և միջին բիզնեսներին՝ գազելներին, որոնք ունեն ֆինանսավորման կարիք՝ բիզնեսն ավելի ընդլայնելու համար։

Մեր ֆինանսավորման և գործընկերական մոտեցման շնորհիվ ձեռնարկատերերը հնարավորություն են ունենում մի քանի քայլ առաջ շարժվել՝ օգտագործելով իրենց ամբողջ ներուժը։

Այո՛, եթե Ձեր ընկերությունն ունի՝

• $200,000-ից $4 մլն ԱՄՆ դոլար տարեկան վաճառք ներդրման ժամանակ
• Սովորաբար առնվազն 1 տարվա հաջող գործունեություն
• Պարզ և լավ հիմնավորված ընդլայնման բիզնես ծրագիր
• Իրազեկ, նվիրված գործարարներ և կառավարման թիմ
• Նվիրվածություն լավ ֆինանսական, կառավարման, շրջակա միջավայրի և աշխատանքային պրակտիկայի բարելավմանը և պահպանմանը

Գազել ֆինանսի հնարավոր ֆինանսավորման չափերը

Գազել Ֆինանսի տրամադրած ֆինանսավորումը միտված է աճի զարգացմանը։ Այն կարող է լրացուցիչ կապիտալ ապահովել՝ ընկերության հետագա աճը խթանելու համար:

Ֆինանսավորման օգտագործման նպատակները

Գազել Ֆինանսը տրամադրում է աճի ֆինանսավորում: Հասույթը կարող է օգտագործվել սարքավորումների ձեռքբերման, վերազինման, նոր շուկա մուտք գործելու, շրջանառու միջոցների համալրման և այլ նպատակներով:

Ոլորտները, որտեղ Գազել Ֆինանսը կատարում է ներդրումներ

Գազել Ֆինանսը ֆինանսավորում է տնտեսության բոլոր ոլորտները՝ բացառությամբ այնպիսի բացասական ազդեցություն ունեցող բիզնեսների, ինչպիսիք են մոլախաղերը, ծխախոտը և ոգելից խմիչքները: Սովորաբար մենք կենտրոնանում ենք հետևյալ ոլորտների վրա՝

Գործընկերային հարաբերություններ

Տրամադրելով ֆինանսավորում եկամտի մեջ մասնակցությամբ վարկի կամ բաժնեմասնակցային ներդրման ձևաչափով՝ Գազել Ֆինանսը հանդես է գալիս որպես գործընկեր, որը որոշակիորեն կիսում է Ձեր բիզնեսին առնչվող ռիսկերը և ձևավորված շահույթները։ Որպեսզի հնարավոր լինի ապահովել շահույթի առավելագույն մակարդակ, Գազել Ֆինանսը նաև ապահովում է շարունակական ռազմավարական աջակցություն իր հնարավորությունների սահմաններում, մասնավորապես այսպես կոչված «տեխնիկական աջակցության» միջոցով։

Տեխնիկական աջակցությունը հատուկ առանձնացված ֆինանսավորում է, որը տրամադրվում է որպես առանց տոկոս վարկ և կարող է ուղղվել արտադրական, շուկայավարման, ֆինանսական կառավարման, իրավական կառավարման և այլ կարողությունների զարգացմանը։