MORE VIEWS
blog image

«Գազել Ֆինանս» ՈՒՎԿ ՍՊԸ-ն ներդրում է կատարում «Դակ Գրուպ» ՍՊԸ-ում

12 Ապրիլի, 2021

Ուրախ ենք կիսվել ևս մեկ նորությամբ՝ հատկապես սուրճի սիրահարների հետ: Գազել Ֆինանսը ներդրում է կատարում «Դակ Գրուպ» ՍՊԸ-ում, որը ներկայացնում է Ինպրեսսո ապրանքանիշը։ Ինպրեսսոն պարկուճային սուրճ է, որն իր սպառողին է ներկայացնում 5 տեսակի սուրճ՝ Classico, Intenso, Macchiato, Livanto և Strong: Ալյումինե պարկուճներով սուրճերը համատեղելի են սուրճ պատրաստող  բոլոր մեքենաների համար։ Հայկական արտադրության այս պարկուճները թե՛ էսթետիկ առումով, թե՛ որակական հատկանիշներով համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին: Այս ներդրման շնորհիվ Ինպրեսսոն կվերսկսի և կընդլայնի սուրճի պարկուճների արտադրությունը, մուտք գործելով ավելի լայն շուկաներ:

right-arrow (1)