Ներդրումների գծով տնօրեն, Գազել Ֆինանս Հայաստան
22 Մայիսի, 2020
Գազել Ֆինանսն ուրախ է իր թիմում ողջունել Տիգրան Հովհաննիսյանին:
Տիգրանը ղեկավարելու է Գազել Ֆինանսի ներդրումային ռազմավարությունը Հայաստանում:
Մասնագիտությամբ լինելով ֆիզիկոս, ինչպես նաև Ուորթոնի բիզնես դպրոցի շրջանավարտ՝ իր երկարատև կարիերայի ընթացքում Տիգրանը ձեռք է բերել բաժնետիրական կապիտալի և պարտքի կառուցվածքի խորը փորձառություն՝ աշխատելով Հայաստանի և Ռուսաստանի մի շարք առևտրային և ներդրումային բանկերի հետ, ներառյալ HSBC, Troika Dialogue, Մոսկվայի բանկ և ՎՏԲ: