MORE VIEWS
blog image

«Գազել Ֆինանս» ՈւՎԿ ՍՊԸ-ն և «Սմարթ Էներջի Թեքնոլոջիս» ՍՊԸ-ն կհամագործակցեն արևային էլեկտրաէներգիայի հայաստանյան շուկան զարգացնելու նպատակով

22 Մարտի, 2021

Գազել Ֆինանսը տնտեսական անկման ընթացքում շարունակում է ներդրումներ կատարել Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններում (ՓՄՁ)՝ թիրախավորելով արժեքավոր ներդրումային հնարավորությունները: Վերջերս, Գազել Ֆինանսը հանձնառություն է ստացել 1,000,000 ԱՄՆ դոլարի ներդրում կատարել Գյումրիում գտնվող արևային էլեկտրակայանների տեղադրման տարածաշրջանային առաջատար «Սմարթ Էներջի Թեքնոլոջիս» ՍՊԸ-ում։ Այս ներդրման շնորհիվ Սմարթ Էներջի Թեքնոլոջիսը կիրականացնի գումարային 3 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայանների տեղադրման աշխատանքներ:

«Գազել Ֆինանսը մասնագիտանում է աճի մեծ ներուժ ունեցող ոլորտներում գործող ՓՄՁ-երում ներդրումներ կատարելու մեջ», — ասում է Գազել Ֆինանսի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն, ֆ․մ․գ․թ․ Տիգրան Հովհաննիսյանը: «Վերականգնվող էլեկտրաէներգիայի արտադրությունը մեզ համար գրավիչ շուկա է` հաշվի առնելով պետության կողմից այս ոլորտի խթանումը, ինչպես նաև Սմարթ Էներջի Թեքնոլոջիսի ապացուցված գիտելիքները` փոքր ծախսերով արդյունավետ փոքրամասշտաբ արևային կայաններ կառուցելու հարցում»:

Բաշխվող էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերությունները, ինչպիսին է  Սմարթ Էներջի Թեքնոլոջիսը, ունեն բավականաչափ պոտենցիալ արագորեն զարգացնելու արևային էներգիայի դեռևս մեծապես բաց հայաստանյան շուկան: Արևային էներգիայի օգտագործման մասնաբաժինը էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մեջ Հայաստանում դեռ չափազանց փոքր է, ընդամենը 0,28%, սակայն ըստ Էներգիայի Միաջազգային Գործակալության գնահատման՝ օպտիմալ մասնաբաժինը պետք է մոտ լինի 10%-ին:

«Գազել Ֆինանսը մեր ընկերությանը տրամադրեց ֆինանսավորման շատ հնարամիտ լուծում, որը թույլ է տալիս արագորեն ընդլայնել մեր բիզնեսը», — ասում է Սմարթ Էներջի Թեքնոլոջիսի համասեփականատեր Սահակ Սահրադյանը: «Գազել Ֆինանսի աջակցությամբ մենք այժմ կարող ենք մեր հաճախորդներին տրամադրել արտադրված էլեկտրաէներգիայի երաշխավորված գնման պայմանագրերի և գրավիչ սակագների վրա խարսխված նախագծային ֆինանսավորում։ Տարեցտարի աճում է արևային էներգիայի ցանցին միացված էլեկտրակայանների պահանջարկը: Ավելի ու ավելի շատ անհատներ և ձեռնարկություններ նախընտրում են էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնվող աղբյուրներ տեղադրել, մասնավորապես այն պատճառով, որ այն հանգեցնում է առավել անվտանգ էլեկտրական էներգիայի ցանցի ձևավորմանը, ինչպես նաև լրացուցիչ խնայողության»:

 

right-arrow (1)