Դմիտրո Կրեպակ

Դմիտրո Կրեպակը Կիևի տնտեսական զարգացման գործակալության գործադիր տնօրենն է, ով պատասխանատու է նոր ներդրողներ և աշխատատեղեր ներգրավելու համար: Դմիտրոն մինչ այդ զբաղեցրել է նախկին Խորհրդային Միության և Բալկանյան 17 շուկաների գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնը և Ուկրաինայի գլխավոր տնօրենի պաշտոնը: Որպես նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Դմիտրոն ղեկավարել է KredoBank-ը, ներդնելով 3 տարվա ռազմավարություն  և վերափոխելով բանկի ուղվածությունը կորպորատիվից դեպի ՓՄՁ վարկավորում, այդպիսով զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը տարածաշրջանում ՓՄՁ վարկավորմամբ: Դմիտրոյի փորձը ներառում է նաև Ուկրաինայի Առաջին Միջազգային Բանկի գործադիր խորհրդի անդամ, ինչպես նաև Raiffeisen Bank Aval-ում՝ մանրածախ վաճառքի զարգացման բաժնի պետ: 2006-ին Ուկրաինա տեղափոխվելուց առաջ, Դմիտրոն աշխատել է ԱՄՆ-ում և Կանադայում` Duke Energy Corp-ում` որպես տնտեսական զարգացման ռազմավարության և մարկետինգային անձնակազմի ղեկավար: Նախքան 2001 թ.-ին Պենսիլվանիայի համալսարանի Ուարտոնի դպրոցում MBA աստիճան ստանալը Դմիտրոն զբաղեցրել է տարբեր պաշտոններ ռազմավարական խորհրդատվության և մասնավոր կապիտալի ոլորտում:

Դմիտրոն Prozorro.Sale-ի խորհրդի ոչ գործադիր անդամ է: Հարթակը պատկանում է Ուկրաինայի կառավարությանը, ՏՏ ստարտափ է, որը կառավարում է առցանց աճուրդների համակարգը` ապահովելով պետության ակտիվների թափանցիկ տնօրինում, լիցենզիաների և թույլտվությունների, ինչպես նաև պետական ​​ձեռնարկությունների սեփականաշնորհում: