Միքայել Չարչյան

Միքայել Չարչյանը միացել է Գազել Ֆիանանս ՈՒՎԿ ՍՊԸ-ին որպես ներդրումային մասնագետ 2019 թվականի հուլիսին։

Նախքան Գազել Ֆինանսին միանալը Միքայելը հանդիսանում էր Ֆինանսական վերահսկողության բաժնի վարիչ և Հայաստանի արտահանման ապահովագրության գործակալության վերահսկողության հանձնաժողովի անդամ: Որպես բաժնի ղեկավար, նա ֆինանսական պատասխանատվություն էր կրում առևտրային վարկի և նախաարտահանման ապահովագրության սահմանաչափերի համար՝ ներառյալ EIA-ի վերաապահովագրող SWISS RE-ի կողմից հաստատման ենթակա սահմանաչափերը: ՇՄԱԳ-ում Միքայելը կառավարում էր 12 միլիոն ԱՄՆ դոլարի ապահովագրական պորտֆոլիոն, որը գործ ուներ արտահանող շուրջ 40 ընկերության հետ:

Մինչ Հայաստանի արտահանման ապահովագրության գործակալությունում աշխատելը, Միքայելը եղել է «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ի ֆինանսավորման բաժնի վարկային վերլուծաբանը։
Հայաստանի ֆինանսական ոլորտում նա իր կարիերան սկսել է 2011 թ.-ին, որպես ՊրոԿրեդիտ Բանկ Արմենիայի միկրոֆինանսավորման բաժնի մասնագետ:

Միքայելն ունի Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման մագիստրոսի, ինչպես նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտության բաժնի բակալավրի աստիճան։