Մարիաննա Առաքելյան

Մարիաննա Առաքելյանը միացել է Գազել Ֆինանսին 2022 թ. մայիսին որպես Հայաստանյան գրասենյակի Վարչական տնօրեն/ՇՄՍԿ վերլուծաբան։ Նա ունի 11 տարվա փորձ Հայաստանի հեռահաղորդակցության և արտադրական խոշոր ընկերությունների վարչական ոլորտում:

Մինչև «Գազել Ֆինանս» ընկերությանը միանալը, Մարիաննան աշխատել է Բեկոն Պրոդուկտ ընկերությունում որպես ՄՌԿ մասնագետ/թիմի ղեկավար։ Բեկոն Պրոդուկտում նա վերահսկում էր մարդկային ռեսուրսների կառավարման բոլոր գործառույթները և ներգրավված էր կադրերի քաղաքականության մշակման, թիմի վարձատրության/փոխհատուցման, դասընթացների և զարգացման նախագծերի, ինչպես նաև ընկերության բնապահպանական և սոցիալական կառավարման համապատասխանության ծրագրի մեջ։

Նախքան Բեկոն Պրոդուկտ ընկերությանը միանալը, Մարիաննան աշխատել է Յուքոմ ընկերությունում որպես տնօրինության գրասենյակի մենեջեր/Գլխավոր տնօրենի օգնական, որտեղ նա կազմակերպում և համակարգում էր ադմինիստրատիվ գործառույթները և գրասենյակի ընթացակարգերը, ինչպես նաև իրականացնում էր ՄՌԿ բաժնի գործառույթներ՝ մասնակցելով հարցազրույցների կազմակերպման, անցկացման, կադրերի ընտրության գործընթացին։

Մարիաննան ունի Երևանի Պետական Լեզվաբանական համալսարանի կողմից շնորհված մանկավարժության բաժնի մագիստրոսի կոչում։  Նա նաև հաջողությամբ ավարտել է Գործք ՍՊԸ-ի կողմից կազմակերպված «ՄՌԿ լավագույն փորձը մենեջերների համար» և «Աշխատակազմի կառավարման ակադեմիա» կադրային վերապատրաստման դասընթացները։

Մարիաննան տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին: